1416 դիտում
09:50 17-12-2022
Դիտորդների թեման՝ առկախ. ինչ է ասել Կլաարը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ անկախ ալիևյան, այսպես կոչված, «էկոակտիվիստներ» ակցիայի այս փուլի ելքից, թշնամական երկիրն անընդհատ սադրանքների է դիմելու՝ իր նախապայմանների կատարմանը հասնելու համար: Այնպես որ, ցանկացած պահի պետք է պատրաստ լինել նոր սադրանքների ու հանցագործությունների: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին օրերին ՀՀ իշխանությունները քննարկում են հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության հարցի հետ կապված նոր գործիքակազմ կիրառելու հնարավորությունը։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ իշխանությունները նախատեսում են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկով: Ավելին, կան տեղեկություններ, որ այս թեմայով ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որը չի հրապարակայնացվել ու հանրայնացվել։
Ի դեպ, մենք տեղեկություն ունենք նաև, որ դիտորդական առաքելության հետ կապված օրերս հանգամանալից քննարկում է տեղի ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ Թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Կլաարը ՀՀ իշխանություններին տեղեկացրել է, որ առաքելությունը դուրս է գալու հայ-ադրբեջանական սահմանից, իսկ նոր առքելության թեման դեռևս «հում» է։
Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը ևս հայտարարել էր, որ Եվրամիությունը չի երկարաձգի Հայաստանում երկամսյա աշխատանքային առաքելություն իրականացրած ԵՄ դիտորդական խմբի մանդատը: Այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, Կլաարին իր անհանգստությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դիտորդների հեռանալը լուրջ քննադատության առիթ է հանդիսանալու հանրության շրջանում և թուլացնելու է ԵՄ դիրքերը բանակցային գործընթացում։ Մեր տեղեկություններով, Կլաարը պնդել է, որ ներկայումս ԵՄ-ն առաջ է գնում այդ մոտեցմամբ. նա անորոշ ձևակերպմամբ առկախ է թողել նաև նոր առաքելություն ուղարկելու թեման։ Հավելենք, որ, ըստ տեղեկությունների, ԵՄ դիտորդները ԳորիսՍտեփանակերտ ավտոճանապարհի փակ հատվածում երեկ դիտարկումներ են իրականացրել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1055 դիտում
10:13 08-11-2022
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում «բրյուսելյան փաթեթում». ինչ է առաջարկել Կլաարը․ «Փաստ»
4930 դիտում
21:17 14-08-2021
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը. Նաիրի Հոխիկյան
Այս բաժնից
610 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
853 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2185 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ