926 դիտում
11:31 17-12-2022
Որոշ պաշտոնյան Արցախի համար այս դժվար օրերին չեն կատարում իրենց պարտականությունները․ Ռուբեն Վարդանյան
Վեցերորդ օրն է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պաշտոնյաների անուններ տվեց, որոնք Արցախի համար այս դժվար օրերին չեն կատարում իրենց պարտականությունները։
«Մենք առաջին օրը հնարավորություն տվեցինք այն մարդկանց, որոնք սխալվել էին, նկատողություն էինք միայն տվել։ Մենք ամեն օր հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին, կամ էլ այնպիսի բաներ են անում, որոնք անընդունելի են։ Ամոթ է։ Խոսեմ Արմեն Ասլանյանի մասին, զգուշացնում եմ՝ այսպես չի կարող շարունակվել, Արմեն Ասլանյանը չի հասկանում, որ ինքը պետք է կատարի իր գործն այնպես՝ ինչպես մենք ընդունել ենք օրենքները, ուրիշ ձև չի լինելու։ Եթե նա չհասկանա, դա ուրիշ բանի է բերելու։
Ուզում եմ խոսել անտարբերության մասին։ Երկու օր է՝ Ծովատեղ համայնքում հաց չկա, վարչական ղեկավարի՝ Աբրահամյան Սամվելի, անտարբերության հետեւանքով համայնքում հարցը չէր լուծվում։ Ինքն այդ մասին ոչ մեկին չէր ասել, մենք այլ տեղից ենք իմացել»,– ասաց Ռուբեն Վարդանյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
21:09 13-11-2022
Պատերազմից հետո էլ մարդիկ շարունակում են իրենց ապագան կառուցել Արցախում՝ իրենց հողի վրա. Ռուբեն Վարդանյան
1006 դիտում
11:37 23-12-2023
Վլադիմիր Գրիգորյանը այլևս չի կատարում Արցախի նախագահի խորհրդականի պարտականությունները
Այս բաժնից
808 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
712 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
772 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ