1016 դիտում
16:47 17-12-2022
Անհանգստացնող է Ստեփանակերտի հետ կապի բացակայությունը, երկարատև լինելու դեպքում կարող են առաջանալ կենսական խնդիրներ. Մեծ շենի համայնքապետ
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արդեն հինգերորդ օրն է՝ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն համայնքի կապը նույնպես կտրված է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցիների մի մասը շարունակում է մնալ Մեծ շենում։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ շենի համայնքապետ Դավիթ Դավթյանն ասել է, որ այս պահի դրությամբ ոչնչի պակաս չունեն գյուղի բնակիչները։
«Բնականաբար, անհանգստացնող է մայրաքաղաքի հետ կապի բացակայությունը, երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեր բնակիչներին»,- նշել է համայնաքապետը։
Դ. Դավթյանն իրազեկել է, որ ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Մեծ շենում։
«Որոշ մեր հայրենակիցների նաև մեր տանն ենք տեղավորել», - ասել է համայնքապետը՝ հավելելով, որ այս օրերին գյուղի դպրոցում շարունակվում է դասապրոցեսը՝ դասասենյակների ջեռուցումն իրականացնելով էլեկտրական տաքացուցիչներով։

Նմանատիպ նյութեր
1141 դիտում
23:46 28-03-2023
Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ․ «Արցախպրես»
1182 դիտում
16:47 30-01-2014
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ համայնքների խոշորացման ծրագրի իրագործման պարագայում. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
1093 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
862 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1075 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին