211652_close_icon
views-count1793 դիտում article-date 18:05 19-12-2022

Ապօրինի հատել էին 50 կաղնի. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 9-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Արագածոտնի մարզի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել։  Նոյեմբերի 30-ին Բյուրականի անտառպետության աշխատակիցը նշված անտառպետության 2-րդ պահաբաժնում  հայտնաբերել  էր ապօրինի հատված  տարբեր տրամաչափի 50 կաղնի։ Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների  արդյունքում պարզվեց, որ ծառերն ապօրինի հատել էին Բյուրական գյուղում բնակվող  33, 40 և 59 տարեկան երեք տղամարդիկ։ Նրանք բաժնում հայտնել են, որ փայտանյութը բենզասղոցով  իրենք են հատել ՝ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։  

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր