1819 դիտում
10:47 20-12-2022
Բլոկադան շարունակվում է. ճանապարհին դեռ մնացել են ադրբեջանցիներ, իրենք լրիվ պետք է դուրս գան. Ռուբեն Վարդանյան
Արցախի բլոկադան շարունակվում է. չնայած տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, բայց դա այդպես չէ, որովհետեւ ճանապարհի կողմերում մնացել են ադրբեջանցիները, որոնք կարող են կանգնեցնել մեքենաները, երբ ուզենան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջի լայվում նշել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Իրենք պետք է լրիվ դուրս գան եւ չխանգարեն մեքենաների շարժմանը: Դա միակ ընդունելի որոշումն է, որովհետեւ եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնեն ու որոշեն՝ ինչ մեքենա թողնեն, ինչ մեքենա չթողնեն, դա դառնում է անցակետ ստեղծելու հնարավորություն»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը խոսեց նաեւ Արցախի շրջաններում տեղի ունեցած հանդիպումների մասին. «Այդ հանդիպումները ցույց տվեցին ձեր պատրաստությունը, ձեր էներգիան, արդարության պահանջը: Շատ ուրախ եմ, որ մենք նույն ձեւ ենք մտածում, որ միասին ենք: Այո, վիճակը շատ անկայուն է, պարզ չի բոլորի համար: Մենք պետք է այս իրավիճակում ունենանք հստակ անվտանգության երաշխիքներ, եւ մենք դեռ շատ գործ ունենք անելու»,- ընդգծեց պետնախարարը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
730 դիտում
12:44 29-07-2023
Արցախի բլոկադան միայն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական և պատմական հիմքեր ունի․ Ռուբեն Վարդանյան
1714 դիտում
17:56 14-11-2023
Ձեր հետևից պետք է գան, ամեն ինչ անելու եմ, որ գան․ Ալեքսանյանը՝ հիվանդանոցներում գումար վերցնողներին
Այս բաժնից
934 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
943 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1411 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ