555 դիտում
15:40 20-12-2022
Ռուսաստանը կարող է պլանավորել 2023թ. Մոլդովա ներխուժել, կարծում է Ալեքսանդր Մուստյացեն
Ռուսաստանը կարող է 2023թ. սկզբին Մոլդովա ներխուժում պլանավորել։ Այս սցենարի իրականացումը կախված է Ուկրաինայում պատերազմի զարգացումից։ Այս մասին ասել է Մոլդովայի Տեղեկատվության եւ անվտանգության ծառայության (ՏԱԾ) տնօրեն Ալեքսանդր Մուստյացեն։ Որոշ ԶԼՄ-ներում սա հնչել է որպես հաստատում պատերազմի մասին, եւ ՏԱԾ-ը ստիպված է եղել հանդես գալ ճշտմամբ, տեղեկացրել է Nokta.md-ը։
TVR Moldova հեռուստաալիքն ազդարարել է երեկոյան եթերը ՏԱԾ ղեկավարի հետ այսպիսի մեջբերմամբ. «Հարցն այն չէ, թե արդյոք Ռուսաստանը հարձակում կնախաձեռնի Մոլդովայի տարածքի դեմ, այլ այն, թե երբ դա տեղի կունենա. կամ տարեսկզբին՝ հունվարին, փետրվարին, կամ ավելի ուշ՝ մարտին, ապրիլին։ Բայց մեր ունեցած տեղեկատվությունից դատելով՝ Ռուսաստանի Դաշնությունը մտադիրէ անել դա։ Նպատակը Մերձնդեստրի շրջանին միանալն է, Մոլդովայի Հանրապետության տարածքի, եւ այդ ժամանակ կարելի է միանշանակ ասել, որ այո, նրանք մտադիր են հասնել այստեղ։ Մենք կարող ենք քննարկել, թե ինչ կլինի հետո, նրանց մտադրությունները Քիշնեւի հանդեպ, բայց դա իրական եւ շատ բարձր ռիսկ է»,- ասել է ՏԱԾ ղեկավարը TVR Moldova հեռուստաալիքի եթերում։
Մուստյացեն նաեւ ավելացրել է, որ Եվրոպայի ամենամեծ զինապահեստը Կոլբասնայում, Դնեստրի ձախ ափին, պահպանվում է ռուսների կողմից։ Վարկածներից մեկը Ռուսաստանի կողմից այդ զինամթերքի օգտագործումն է հնարավոր ռազմական դիմակայության դեպքում։
Ավելի ուշ ՏԱԾ-ը հանդես է եկել հեռուստաեթերում հնչած հայտարարության համատեքստում ԶԼՄ-ների համար արված ճշտմամբ։ Մուստյացեի խոսքով՝ հաղորդման մեջ վերլուծվում են մի քանի սցենարներ, որոնցով Մոսկվան փորձելու է իրականացնել ցամաքային ներխուժում Ուկրաինայի հյուսիսից՝ Մոլդովայի ուղղությամբ։ Ծառայությունը փաստել է, որ Մերձդնեստրում ցամաքային միջանցք ստեղծելու ՌԴ խնդիրն արդիական է նաեւ այսօր, եւ ՌԴ նոր հարձակումն այս ուղղությամբ կարող է տեղի ունենալ 2023թ.։ Այս պլանի գործարկումը կախված է Ուկրաինայում պատերազմի զարգացումից։

Նմանատիպ նյութեր
1548 դիտում
12:00 30-08-2014
«Իսլամական պետության» զինյալները պլանավորել են ստեղծել նոր կենսաբանական զենք
927 դիտում
15:00 06-09-2014
Ղրիմում պլանավորել են մինչև 2017թ. հասնել էներգետիկ անկախության
1535 դիտում
18:02 18-09-2014
Ամերիկացիները «Սառը պատերազմի» տարիներին պլանավորել են ատոմային ռումբ պայթեցնել Լուսնի վրա
Այս բաժնից
751 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
700 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
751 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ