211652_close_icon
views-count5945 դիտում article-date 23:21 20-12-2022

«Արձաններն ու կարծիքները»

Մեր օրերում Հայաստանի մայրաքաղաքի ամեն այգում, թաղամասում, մարդակենտրոն վայրերում իրենց անփոխարինելի տեղն ունեն արձանները։ Նրանք մարմնավորում են մարդկանց, եղելություններ ու երեւույթներ, որոնք հղկված էջեր են հայոց պատմությունից։ Վանդալիզմի ենթարկված արձանները փչացնում են քաղաքի տեսքը, իսկ դրանցով զբաղվողները փչանում են դեռ մանկուց, երբ պատերին փորագրված «Բ+Ա»-ն դարձնում են շենքի  ճակատագիր։

Վերջերս Ազատության հրապարակում տեղադրվեց նաև հայ անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի կիսանդրին իր շուրջը հավաքեց մարդկանց բազմություն ու «կորավ» մի ստվար զանգվածի հիշողությունից ու ճանաչումից։ Շատ երիտասարդներ հաստատ կլինեն, որ պատռված երկնքի տակ չճանաչեն նույնիսկ վերջինիս նման անհատներին։ Ո՞րն է  նրանց մեղքը, եւ ի վերջո, նրանք են մեղավո՞ր, թե՞ դպրոցներում դասավանդող ուսուցիչները, որոնք արվեստի էջերը անցնում են նման արտահայտություններով. «Տանը կկարդաք», «Էս մեկն ավելի հետաքրքիր դաս է, թերթեք տասը էջ այն կողմ» և որ ամենասարսափելին ««Երգ»-ի ժամի փոխարեն հայոց լեզու կանենք, սիրելիներս, մեր մայրենիից ավելի շատ քննարկվող հարցեր ունենք»։

Իսկ ինչու՞ շատ հարցեր չունենք քննարկվելիք հենց մշակույթից, պատասխանը պարզ է. սիրով չեն մոտենում աշակերտների մեծամասնությունը նման թեմաներին, նրանց չեն հետաքրքրում  «Դուրյանները» և շատ ուրիշներ, քանի որ նրանց մեջ հարգանքը ձևական է , իսկ սերն արհեստական։

Լավ, անցնենք առաջ։

«Խիզախ աղջկա» արձանը... Անցած տարվա գարնանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց տեղադրվեց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի  նվիրած խիզախ աղջկա արձանը, որը ըստ մի քանիսի կարծես մարմնավորում էր ոչ թե մարդու բնավորության հատուկ գիծը, այլ նախարարության դիմաց ժամերով անհույս սպասող մարդկանց կարգավիճակը։ Հպարտ մարմնավորումը մեծ ու սուր քննադատությունից չխուսափեց։ Շատերը տեսքից դժգոհեցին, շատերը տեղադրման վայրից, մյուսը քթի տեսքից, հաջորդը սառած աչքերից։ Իսկ ու՞ր են իրենց ուզած այն տաք ու վառվռուն աչքերը,սուր քիթն ու վսեմ հայացքը, որը ծիծաղի փոխարեն հպարտություն կարթնացնի բոլորի մեջ։  

Պատասխանն այստեղ կրկին պարզ է. բոլորս դժգոհում ենք մեր բաժին հասած բախտից, ծաղրում մեր ներկան, չգնահատում անցյալի գոհարներն ու շարժվում ենք «գնա մեռի, արի` սիրեմ» տատիկի արտահայտությամբ։

Նյութի հեղինակ՝ Հեղինե Մխիթարյան
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր