1306 դիտում
12:36 21-12-2022
Անմիջապես և առանց նախապայմանների վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով. Իռլանդիայի ներկայացուցիչ
Իռլանդիան մտահոգ է Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ, որը լուրջ հետեւանքների է բերել խաղաղ բնակչության համար: Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական փոխներկայացուցիչ Մարտին Գալլաղերը:
«Առանց մարդկանց դեղորայքի, սննդի մատակարարման մարդասիրական ճգնաժամի է բախվելու ԼՂ բնակչությունը գալի ձմռանը: Մենք ամեն ինչ պետք է անենք խուսափելու համար սրանից՝ խուսափելու մարդասիրական աղետից:
Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով 2020թ.-ի նոյեմբերի հայտարարության դրույթների համապատասխան:
Որպես քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների դաշնագրի անդամներ Ադրբեջանն ու Հայաստանը պարտավոր են նաեւ խաղաղ հավաքների ազատությունն ապահովել եւ հարգել՝ միաժամանակ երաշխավորելով, որ այն չի խաթարում հանրային անվտանգությունը, առողջությունը եւ այլոց իրավունքներն ու ազատությունները: Հիմա ժամանակն է նվազեցնելու լարվածությունը, թուլացնելու հռետորաբանությունը, շարունակելու հաշտեցման կարեւոր ջանքերը:
Մտահոգությունները պետք է լուծվեն խորհրդափոխանակությամբ եւ կողմերի երկխոսությամբ: Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ հաղթահարելու իրենց տարբերությունները եւ հասնելու տեւական ու կայուն խաղաղության տարածաշրջանում:
Իռլանդիան սատարում է հակամարտության համապարփակ բանակցված եւ կայուն հանգուցալուծմանը՝ ներառյալ ԼՂ երկարաժամկետ կարգավիճակի որոշակիացումը: Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը այս նպատակին հասնելու ուղղությամբ: Մենք նաեւ ԵՄ ակտիվ ներգրավումն ենք սատարում՝ խաղաղ լուծելու մնացած հարցերը: ԵՄ մեր գործընկերների հետ միասին Իռլանդիան սատարում է Հարավային Կովկասի այն դրսեւորումը, որ մարդիկ ապրեն խաղաղության, անվտանգության եւ բարգավաճության պայմաններում»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր
1036 դիտում
11:26 14-12-2022
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը
1269 դիտում
19:55 16-12-2022
ԵԽԽՎ դիտորդները կոչ են անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
1392 դիտում
11:19 17-12-2022
ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս շուտ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Այս բաժնից
1000 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
676 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
586 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը