211652_close_icon
views-count1519 դիտում article-date 16:19 21-12-2022

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ԱՀ առողջապահության նոր նախարարին.

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր  ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանին: Հայտնում պետնախարարի աշխատակազմը։

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու համար:

Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին ՝ վստահություն հայտնելով,  որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի զարգացման համար: «Ունենք ճգնաժամ, ունենք շրջափակում, որը մեծ ազդեցություն է թողնում ոլորտի վրա, և պետք է կարողանանք լուծել սուր խնդիրները, ինչպես նաև  համակարգային փոփոխություններ իրականացնել: Բոլորս պետք է աշխատենք որպես մեկ թիմ,  քանի որ  այս  խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն թիմային աշխատանքով»,- նշել է պետնախարարը:

Նմանատիպ նյութեր