211652_close_icon
views-count1265 դիտում article-date 17:29 21-12-2022

Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ. ԱՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացվում են կիսադատարկ խանութները, դեղատները։

Հիշեցնենք, որ 10-րդ օրն է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր