3614 դիտում
20:07 21-12-2022
Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» 33 միլիոն դիտում է ունեցել
Եվրոպական հեռարձակողների միությունն ամփոփել է դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլի» հեռուստատեսային և առցանց դիտումները:
Հոբելյանական 20-րդ մրցույթն ընդհանուր 33 միլիոն դիտում է ունեցել:
Միջինում, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում, մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել:
4-ից 14 տարեկան երեխաները հեռուտադիտողի 18,5%-ն են կազմում, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարիների միջին ցուցանիշը: Կրկնապատվել են նաև 15-24 տարեկան հեռուստադիտողների դիտումները:
Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը հեռուստատեսային վարկանիշով աննախադեպ է նաև Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ:
Մրցույթի առցանց դիտումները ևս գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ուղիղ հեռարձակումը 2021 թվականի համեմատ 4 անգամ ավելի շատ մարդ է դիտել:
«Մանկական Եվրատեսիլի» կայքը մրցույթի անցկացման օրը 2 մլն այցելություն է գրանցել: Սոցիալական հարթակներում մրցույթն արձանագրել է 2-րդ ամենալավ ցուցանիշն իր պատմության մեջ:
Մանկական երգի մրցույթին առնչվող տեսանյութերը TikTok-ում ունեն 9.8 մլն, իսկ Instagram-ում՝ 7.1 մլն դիտում:

Նմանատիպ նյութեր
2144 դիտում
13:51 17-02-2022
«Մանկական Եվրատեսիլը» լավ առիթ է, որ տուրիստական հոսքերը կվերականգնվեն. Նիկոլ Փաշինյան
2373 դիտում
16:04 06-04-2022
«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (վիդեո)
14437 դիտում
16:10 19-12-2021
3,5 միլիոն դիտում. «Մանկական Եվրատեսիլում» Մալենան առաջատարներից է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2785 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3940 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին