3796 դիտում
11:02 23-12-2022
Փաշինյանն իր թիմակիցներին չի ներում․ յուրայինները զարմացած են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու յուրայինների հարաբերություններն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած համագումարից հետո լարվել են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը որեւէ կերպ չի հաշտվում կուսակցության վարչության անդամների ընտրության ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծարարության հետ, ինչից հետո վարչության անդամները փոփոխվել էին: Համենայնդեպս, թիմակիցների հետ հանդիպումներին միշտ հիշեցնում է այդ մասին:
«Ամեն անգամ, երբ Փաշինյանը ոչ սեփական թիմից նշանակումներ է անում, ու դա հարուցում է յուրայինների զարմանքն ու զայրույթը, վարչապետը բոլորին հորդորում է «հանգիստ նստել տեղները», քանի որ նրանք իր միակ՝ անթերի ու չկեղծված ընտրություններ կազմակերպելու տիտղոսը գետնովն են տվել: Փաշինյանը դա ներել չի կարողանում, քանզի թե՛ ՀՀ-ում գործող քաղհասարակության ներկայացուցիչները, թե՛ եվրոպական տարբեր կառույցներ միշտ էին առանձնացնում 2018թ.-ից ի վեր կազմակերպվող արդար ու թափանցիկ ընտրությունները: Այժմ, սակայն, մերօրյա իշխանություններն այդ մի խաղաթղթից էլ են զրկվել»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց իշխանամերձ մեր աղբյուրը:
Մեզ նաեւ փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին ասում է, թե նրանց մեծամասնության հետ այլեւս չի ուզում ճանապարհ գնալ: Ընդգծում է նաեւ, թե ժամանակն է նոր շունչ հաղորդել ՔՊ-ին, ու հին յուրայիններին նոր յուրայիններով փոխարինել. վերջին ապացույցը ՀՀ փոխվարչապետի պաշտոնում Տիգրան Խաչատրյանի նշանակումն էր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
985 դիտում
08:45 28-03-2024
Փաշինյանն իր թիմակիցներին ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»
5543 դիտում
10:55 08-02-2017
Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել։ Զարմացած եմ, թե որտեղից են այդպիսի տվյալները. Գայանե Գասպարյան. «Ժողովուրդ»
7417 դիտում
10:35 01-12-2018
Ռուսները զարմացած են, թե ինչպես է արևմտամետ Դավիթ Շահնազարյանը հայտնվել ՀՀԿ ցուցակում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
892 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
925 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1777 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»