1240 դիտում
15:51 23-12-2022
ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ խնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի բացման հարցերը
Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը: Հայտնում է ԱԳՆ-ն։
Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին:
Հաջորդիվ, նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, սահմանային անվտանգության ու սահմանազատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մանրամասները, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին վերաբերող այլ հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագա աշխատանքների վերաբերյալ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
17:39 12-12-2022
Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր
712 դիտում
19:36 02-02-2023
Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա
Այս բաժնից
820 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
913 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1180 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին