211652_close_icon
views-count907 դիտում article-date 20:02 09-02-2023

Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ ուսանողների հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման, ռուս խաղաղապահների առաքելության հարցերը

Սահմանադրությամբ ամրագրված է, որ Ազգային ժողովում 4 տեղ հատկացվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, իսկ թե որ ազգերի` նշված չէ: Այդ կազմը սահմանում է Ընտրական օրենսգիրքը, որտեղ ասվում է` վերջին մարդահամարի տվյալներով չորս ամենամեծ համայնքների տեղերը  տրվում են վերոնշյալ համայնքների ներկայացուցիչներին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը փետրվարի 9-ին խորհրդարանում ուսումնական պրակտիկա անցնող ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ-ից հայտնում են, որ պատգամավորը մանրամասն  ներկայացրել է, թե ինչպես են ձեւավորվում ԱԺ խմբակցությունները, խոսել խորհրդարանում ազգային փոքրամասնություններին ներկայացնող պատգամավորների գործունեությունից:

«Ազգային փոքրամասնությանը ներկայացնող պատգամավորի հիմնական առաքելությունն է բարձրաձայնել իր համայնքի խնդիրները եւ ներկայացնել շահերը»,- ասել է ռուսական համայնքը ներկայացնող պատգամավորը:

Խոսելով խորհրդարանական դիվանագիտությունից` պատգամավորը ներկայացրել է այն միջազգային հարթակները, որտեղ բարձրաձայնվում են Հայաստանի խնդիրները:

Ուսանողները, մասնավորապես, հետաքրքրվել են հայ-ռուսական հարաբերություններով, երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մանրամասներով:

Պատասխանելով հյուրերի հարցերին` պատգամավորն անդրադարձել է ՀԱՊԿ խորհրդարանական եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովների աշխատանքներին, դրանց անդամակցելու դրական եւ բացասական կողմերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, ռուս խաղաղապահների առաքելությանը, Հայաստանում ռուսերենի ուսուցման մակարդակի բարձրացման անհրաժեշտությանը:

Նմանատիպ նյութեր