211652_close_icon
views-count1304 դիտում article-date 16:30 23-12-2022

Կիևն աշխատում է խաղաղության համաձայնագրի ուկրաինական տարբերակի վրա․ WSJ

Ուկրաինայի նախագահի թիմը ներկայումս աշխատում է խաղաղության համաձայնագրի ուկրաինական պլանի վրա և նախատեսում է իր գաղափարները ներկայացնել Ռուսաստանի ներխուժման տարելիցին, գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով եվրոպական և ուկրաինական դիվանագիտական աղբյուրները։

Ըստ հրապարակման՝ «Զելենսկու պլանը» բաղկացած է 10 կետից, բայց դրանց բովանդակությունը չի բացահայտվում։

Պարբերականը միաժամանակ նշում է, որ Կիևի ու Մոսկվայի համար առաջնահերթությունը մնում է ռազմական գործողությունները։

«Երկու կողմերն էլ ձգտում են առավելության հասնել մարտի դաշտում, որպեսզի առավելություն ունենան բանակցություններին նախապատրաստվելու ժամանակ։ Չնայած որևէ բանակցությունների ժամկետների անորոշությանը, բայց ամենայն հավանականությամբ, դրանք տեղի կունենան մի քանի ամսից ոչ շուտ», - գրում է The Wall Street Journal-ը։

Նմանատիպ նյութեր