1255 դիտում
09:19 24-12-2022
Միջազգային իրավապաշտպանները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտության մասին․ «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայնը» քննարկել է միջազգային իրավապաշտպանների ու փորձագետների հետ Լաչինի միջանցքի արգելափակման հարցը: Պաշտոնական Վաշինգտոնը ևս կոչ է անում վերաբացել այն
Վաշինգտոնը շարունակում է մտահոգված մնալ Լաչինի միջանցքի տեղաշարժի արգելքներով և այդ իրավիճակից բխող հետզհետե ծանրացող հումանիտար հետևանքներով, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայ և ադրբեջանցի իր գործընկերների հետ ունեցած առանձին հեռախոսազրույցների ընթացքում, ուր քննարկվել է խաղաղ բանակցային գործընթացը: Ըստ Սպիտակ տան՝ Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և կողմերին հորդորել քայլեր կատարել, որոնք կմեղմեն լարվածությունը և հիմքեր կնախապատրաստեն ապագա բարիդրացիական հարաբերությունների համար։ Կողմերը հաստատել են հանձնառությունը բանակցային գործընթացին, որի «նպատակը խաղաղության համաձայնագրի ամբողջականացումն է», նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, սակայն, կարծում է, որ այս հակամարտությունը երբևէ չի կարգավորվի, եթե անտեսվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և հակամարտության բոլոր կողմերի կենսական կարիքները:
«Լեռնային Ղարաբաղի հետ դրսի կապի արգելափակումը, որը խոչընդոտում է ցանկացած տեսակի ապրանքների, բժշկական պարագաների ու դեղերի, ծառայությունների կամ մարդկանց տեղաշարժին, մեծ վտանգ է տեղի բնակչության բարեկեցությանը»,- ընդգծել է նա «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
863 դիտում
14:15 28-01-2023
Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ. Քերեն Դոնֆրիդ
Այս բաժնից
1126 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են