1388 դիտում
16:27 24-12-2022
Անընդունելի պահանջներ են առաջ քաշվում․ Արայիկ Հարությունյանը մեծ հանդիպում է ունեցել հանրության ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ: Հայտնում է Արցախի նախագահի գրասենյակը։
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ: Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը:
Հանդիպման ընթացքում հայտարարվել է դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին, որով պիտի ևս մեկ անգամ հաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը:

Նմանատիպ նյութեր
1217 դիտում
18:20 08-09-2022
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են