211652_close_icon
views-count932 դիտում article-date 20:25 24-12-2022

Գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղհասարակության ակտիվիստներ, որոնք կարող են առանց պետական մարմինների ղեկավարման նման ակցիա սկսել, անհավանական է. ՀՀ ԱԳՆ

Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հարցում Ադրբեջանն աշխարհում ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից մեկն ունի՝ ցույցերը, բողոքի ակցիաները ճնշելու և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքները խախտելու ապացուցված փաստերով: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակ Վահան Հունանյանը։

«Ուստի այն գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք կարող են նման մասշտաբի անկախ ակցիա սկսել առանց պետական մարմինների անմիջական ղեկավարման և վերահսկողության, առնվազն անհավանական է»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր