211652_close_icon
views-count1381 դիտում article-date 18:21 25-12-2022

Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ԱՊՀ գագաթաժողովին, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը սպասվում է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն եռակողմ հանդիպում չի նախատեսվում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն:

«Այո, նրանց ներկայությունը սպասվում է։ Սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։

ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթաժողովի կհավաքվեն երկուշաբթի օրը: Գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 26-27-ը։

Նմանատիպ նյութեր