24011 դիտում
22:16 25-12-2022
Երևանում տեղի ունեցավ «Ապագա զինվոր» ՌՀԴ սաների երդման արարողությունը, ներկա էին Արցախյան պատերազմներին մասնացկած ու հաղթանակներ տեսած վետերաններ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Երևանում Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող լեգենդար Զորավար Անդրանիկի թագարանի հարևանությամբ տեղի ունեցավ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դաստիարակության դպրոցի սաների երդման և դպրոցի հիմնադրման 2-ամյակի միջոցառումը։
Դպրոցը հիմնադրվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որտեղ էլ այս պահին իրենց ուսումն են ստանում մոտ 50 աշակերտներ։ Դասախոսական կազմն այս պահին բաղկացած է 10 հոգուց։
Դպրոցում երեխաները սովորում են մարտարվեստ, հրաձգություն, թշնամու լեզուն, պատերազմական իրավիճակներում ինչպես առաջին բուժօգնությունը ցուցաբերել վիրավորներին, կապի հաղորդակցություն, Մորզեի այբուբեն։
Այդ ամենին զուգահեռ՝ դպրոցի սաները սովորում են ազգային երգն ու պարը։ Նրանց հետ ակտիվ աշխատում են նաև հոգեբաններ։
Երեկ, երդման արարողությունից հետո, երեխաները ցուցադրեցին մի քանի ռազմական համարներ՝ ինչպես վնասազերծել թշնամուն, ինչպես զինաթափել հակառակորդին, ինչպես կռվի վայրից տեղափոխել վիրավորին և այլն։
Միջոցառմանը ներկա էին երեխաների ծնողները, հարազատները, Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա պատերազմների վետերաններ, հյուրեր ՀՀ պաշտպանության նախարարությունից, դպրոցին միշտ թև ու թիկունք կանգնած բարերարներ։
Խոսքով հանդես եկավ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հիմնադիր, տնօրեն Սամսոն Մուրադյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 602+
602+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)