5293 դիտում
09:12 28-12-2022
Համբարձում Մաթևոսյանը ցանկանում է քաոսի՞ վերածել Բրյուսովի անվան պետական համալսարանի կառավարումը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, որ նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հրաժարվում է ստորագրել ռեկտորի ընտրության՝ դեռևս դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արձանագրությունը։ Թե ինչ պատճառով է դեռևս հոգաբարձուների խորհդի նախագահ համարվող Մաթևոսյանը նման գործելաոճ ընտրել, թերևս միայն իշխող քաղաքական ուժին կարող է հայտնի լինել։ Փաստն այն է, որ վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը 12 կողմ ձայներով ընտրվել է, իսկ ռեկտորի ընտրության նիստը վարել ու նախագահել է հենց Մաթևոսյանը։ Այժմ, սակայն, հրաժարվում է ստորագրել մի բան, ինչն իր նախագահությամբ է տեղի ունեցել։
Հաշվի առնելով հանգամանքը, որ Կարինե Հարությունյանի պաշտոնավարման նախորդ ժամկետն ավարտվում է 2023-ի հունվարի 11-ին, ապա չի բացառվում՝ իշխանությունները Մաթևոսյանի այս քայլով ցանկանում են քաոս մտցնել բուհի կառավարման հարցում։ Ինչը, սակայն, իրավական որևէ հիմք ունենալ չի կարող, քանզի կա ընտրված ռեկտոր և դա փաստող տեսագրություն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2029 դիտում
09:07 13-12-2022
Ինչու հեռացավ Համբարձում Մաթևոսյանը. վրիպումները չեն ներվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»