211652_close_icon
views-count887 դիտում article-date 15:08 30-12-2022

Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանում մնացած արցախցիներն Ամանորը կդիմավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել  Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին:

Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու ենք դեպի Եռաբլուր:

Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու և Հայրենիքի համար նահատակված անձանց հիշատակը վառ պահելու համար:

Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր