1123 դիտում
15:34 30-12-2022
2022թ. «Գազպրոմի» արտահանումը հակառեկորդ է սահմանել
2022թ. արդյունքներով՝ «Գազպրոմի» հեռավոր արտասահման արտահանումը կազմել է 100,9 մլրդ խորանարդ մետր անցած տարվա 185,1 մլրդ խորանարդ մետրի համեմատ, տեղեկացրել է ռուսական մոնոպոլիայի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Արտահանման նման ցածր ցուցանիշներ անգամ 1990թ. չեն եղել, երբ արատահանումը կազմել էր 110 մլրդ խորանարդ մետր, գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Արտահանման նվազման ֆոնին արդյունահանումը 2022թ. նվազել է՝ կազմելով 412,6 մլրդ խորանարդ մետր, անցած տարի այդ ցուցանիշը 514,8 մլրդ էր։ Այսպիսի ցածր մակարդակ՝ 418,5 մլրդ խորանարդ մետր, եղել է միայն 2015թ.։
«Այս գազը մեզ լիովին բավական է, որպեսզի կատարենք մեր բոլոր պարտավորությունները երկրի ներսում մեր սպառողների առջեւ եւ արտահանման անհրաժեշտ ծավալներ մատակարարենք։ 243,1 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարվի մեր ռուս սպառողներին։ 100,9 մլրդ խորանարդ մետր՝ հեռավոր արտասահմանի երկրներին»,- վկայում է Միլլերի հաղորդագրությունը։
Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին «Գազպրոմը» աստիճանաբար փակել է Եվրոպա գազի մատակարարումները Յամալ-Եվրոպա գազատարով, հետո «Հյուսիսային հոսքով» եւ կտրուկ կրճատել արտահանումն Ուկրաինայով։
Առայժմ աշխատում են միան երկու երթուղիներ՝ «Թուրքական հոսքը» եւ տարանցումն Ուկրաինակով, բայց ընդհանուր մատակարարումները չեն գերազանցում ամիսը 2 մլրդ խորանարդ մետրը։
ԵՄ տարեկան գազի արտահանումը կազմում է մոտ 61 մլրդ խորանարդ մետր 2021թ. 146 մլրդ-ի համեմատ։ Եվրոպա մատակարարումների նվազումը հանգեցրել է այն բանին, որ գազի գներն ամբողջ տարի մնացել են ռեկորդային մակարդակի։
Երկրորդ կիսամյակի աճը կրճատել է նաեւ արտահանումը Թուրքիա, որը 2022թ. 2021թ. համեմատ նվազել է 19,5 տոկոսով՝ 21,5 մլրդ խորանարդ մետր։
Միակ ուղղությունը, որտեղ արտահանումը 2022թ. ավելացել է, Չինաստանն է, որտեղ մատակարարումների ծավալը դեկտեմբերի առանձին օրերին գերազանցել է պայմանագրային մակարդակները։ «Գազի համաշխարհային շուկան զարգանալու է բարձր տեմպերով եւ, ըստ երկարաժամկետ կանխատեսման, առաջիկա 20 տարիներին սպառումն ավելանալու է 20 տոկոսով։ Նույն կանխատեսմամբ՝ 20 տարում սպառումը Չինաստանում կապահովի ամբողջ համաշխարհային աճի 40 տոկոսը»,- ասել է Ալեքսեյ Միլլերը։ Նա նաեւ ավելացրել է, որ ռուսական հանքավայրերը «մի քանի տարի առաջ անցմամբ գազ կտան, եւ որոշ հանքեր իրենց արդյունահանումը կավարտեն 2141թ., գուցե եւ ավելի ուշ»։

Նմանատիպ նյութեր
1118 դիտում
11:44 22-09-2014
Ամերիկյան հեղուկացված գազի արտահանումը կարող է «Գազպրոմի» շահույթը նվազեցնել 18 տոկոսով
5126 դիտում
18:33 29-07-2015
Սարիկ Անդրեասյանի նոր մարտաֆիլմը ԱՄՆ-ում խայտառակ հակառեկորդ է սահմանել. տեսանյութ
5140 դիտում
16:03 18-06-2016
Կրիշտիանու Ռոնալդուն յուրօրինակ հակառեկորդ է սահմանել
Այս բաժնից
571 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
577 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
775 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր