211652_close_icon
views-count1349 դիտում article-date 16:53 30-12-2022

Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարները տեսակոնֆերանս են ունեցել. Պուտինն ակնկալում է Ծինփինի այցը Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ 2023 թվականի գարնանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այց կկատարի Ռուսաստան, ինչը կլինի Պեկինի համերաշխության հրապարակային ցուցադրում՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։ Գրում է «Ազատությունը»։

Երկու առաջնորդները այսօր տեսակապով զրույց են ունեցել։ Ռուսական պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված Պուտինի ներածական խոսքում նա ասել է. «Մենք սպասում ենք Ձեզ, սիրելի պարոն նախագահ, սիրելի ընկեր, մենք սպասում ենք Ձեզնից՝ գալիք գարնանը պետական այց կատարել Մոսկվա»։

Պուտինն ասել է, որ Ծինփինի այցը աշխարհին ցույց կտա ռուս-չինական հարաբերությունների սերտությունը։
Խոսելով մոտավորապես 8 րոպե՝ Պուտինն ասել է, որ ռուս-չինական հարաբերությունները ավելի մեծ նշանակություն են ստանում որպես կայունացնող գործոն, և ցանկանում է խորացնել ռազմական համագործակցությունը երկու երկրների միջև։

Սի Ծինփինը պատասխան խոսքում ասել է, որ Չինաստանը պատրաստ է ընդլայնել ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ աշխարհում բարդ իրավիճակի ֆոնին։

Չինաստանը թեև ձեռնպահ է մնում Ռուսաստանին դատապարտելուց Ուկրաինա ներխուժելու համար, բայց մինչ հիմա նյութական աջակցություն չի տրամադրում, ինչը կարող է օգնել Ռուսաստանին պատերազմում։ Պեկինը զգուշանում է Արևմուտքի հնարավոր պատժամիջոցներից։

Նմանատիպ նյութեր