211652_close_icon
views-count838 դիտում article-date 22:28 30-12-2022

2022 թվականին պետբյուջեի հրատապ ծրագրերով Տավուշի մարզին հատկացվել է շուրջ 307 մլն դրամ

ՀՀ պետական բյուջեից հրատապ ծրագրերի իրականացման նպատակով Տավուշի մարզում դպրոցների և առողջապահական համակարգերի վերանորոգման և վերազինման համար հատկացվել է ընդհանուր՝ շուրջ 307․0 մլն․ դրամ գումար:

Մարզի 11 դպրոցների համար.

«Աչաջրի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերակառուցում, դպրոցի մուտքի և սենյակների մասնակի նորոգում» ծրագիրը՝ 54.360.000 դրամ,
«Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի մասնակի վերանորոգում»՝ 4.853.915 դրամ,
«Գետահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցի մասնաշենքերի տանիքների վերանորոգում» ծրագիրը՝ 22.106.400 դրամ,
«Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տանիքի վերանորոգում» ծրագիրը՝ 22.974.718 դրամ,
«Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տանիքի վերանորոգում» ծրագիրը՝ 28.770.000 դրամ,
«Այգեձորի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ» ծրագիրը՝ 14.280.000 դրամ,
«Այրումի Հ.Մալինյանի անվան միջն.դպրոց» գազատարի և ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը՝ 36.000.000 դրամ,
«Արճիսի միջնակարգ դպրոց» ջեռուցման համակարգի կառուցման ծրագիրը՝ 44.700.000 դրամ,
«Բագրատաշեն բնակավայրի թիվ 1 դպրոցի գլխավոր մասնաշենքի դռների,պատուհանների փոխարինում և սանհանգույցի վերանորոգում» ծրագիրը՝ 11.950.000 դրամ,
«Լճկաձոր բնակավայրի դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում» ծրագիրը՝ 10.250.000 դրամ,
«Դեղձավան բնակավայրի հիմնական դպրոցի ջեռուցման, դռների, պատուհանների փոխարինման և սանհանգույցների վերանորոգում» ծրագիրը՝ 16.889.000 դրամ:


Ընդհանուր ՀՀ պետական բյուջեից հրատապ ծրագրով մարզի դպրոցների վերանորոգման համար հատկացվել 281,5 մլն․դրամ գումար։

Իջանի ԱԱՊԿ-ի և Նոյեմբերյանի ԲԿ-ի վերանորոգում և բժշկական նոր սարքավորումներով վերազինում.

Իջևանի ԱԱՊԿ-ի ադմինիստրատիվ մասի և սանհանգույցների վերանորոգում՝ 5.760.000 դրամ,
Իջևանի ԱԱՊԿ-ի համար բժշկական սարքավորումների ձեռքբերում՝ 7.800.000 դրամ,
Նոյեմբերյանի ԲԿ-ի համար ռենտգեն սարքավորման ձեռքբերում՝ 13.900.000 դրամ:

Ընդհանուր՝ առողջապահական հիմնարկների վերանորոգման և նոր սարքավորումների ձեռք բերման նպատակով հատկացվել է 25,5 մլն․ դրամ գումար:

Նմանատիպ նյութեր