211652_close_icon
views-count774 դիտում article-date 11:11 31-12-2022

Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել  Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել  Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ․

«Սիրելի´ հայրենակիցներ

Տարեմուտի նախաշեմին յուրաքանչյուրս  ամփոփում ենք անցնող տարվա ձեռքբերումները, վերարժևորում ունեցածն ու նախանշում անելիքները:

Անցնող տարին բարդ ու մարտահրավերներով լի էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: 2022 թվականին տեսանելի և շոշափելի աշխատանք է կատարվել ինչ-որ  չափով թեթևացնելու  2020 թ աշնանային արյունոտ պատերազմի զրկանքներն իրենց ուսերին կրած մեր համերկրացիների հոգսը:

ԱՀ խորհրդարանն անցած տարվա ընթացքում նույնպես հավատարիմ է մնացել իր ստանձնած առաքելությանը: Բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, հայտարարությունները և Ազգային ժողովի խմբակցությունների գործունեությունը միտված էին միմիայն Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերին:

Ճակատագրորեն մեզ վիճակված հայրենիքում պայքարել և դիմակայել ենք բազում փորձությունների։ Այսօր էլ  շարունակում ենք դիմագրավել աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերներին:

Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական և ապրելու իրավունքի իրացման խնդրի առջև: Արցախի շրջափակման հետևանքով մեր ժողովուրդը գտնվում է հումանիտար աղետի շեմին:

Թանկագի´ն հայրենակիցներ

Լիահույս  եմ' Աստծո օրհնությամբ ու հավատով լցված' կհաղթահարենք այս ճգնաժամը ևս:

Կարևորում եմ  նոր իրավիճակի ու առկա մարտահրավերները հաղթահարելու մեր հայրենակիցների ջանքերի մեկտեղումը, համայն հայության կարողությունները ազգային  պետական շահերին ուղղելու անհրաժեշտությունը:

2023թ․ ակնկալիքներն ավելին են. մեզ սպասում են բազում  խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ուժերի մեկտեղում՝ ի սպաս և ի նպաստ բոլորիս:

Դժվարություններով և փորձություններով անցած 2022 թվականից քաղած դասերը, արձանագրած փոքրաթիվ ձեռքբերումները թող գալիք տարին նոր ուժով ու ոգևորությամբ սկսելու հնարավորություն տան:

Բարեկեցություն, բարօրություն, անխախտ խաղաղություն և անկոտրում ոգի եմ մաղթում բոլորիս»:

Նմանատիպ նյութեր