211652_close_icon
views-count5387 դիտում article-date 14:18 31-12-2022

Ռազմիկ Պետրոսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Ռազմիկ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պատվելի հայ  ժողովուրդ, Արցախ աշխարհում  և  սփյուռքում ապրող  սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի զինվորներ ու սպաներ, երկրապահ կամավորներ,  հերոսացած որդիների ընտանիքներ, շնորհավորում եմ բոլորիս՝  Ամանորի կապակցությամբ,  մաղթում եմ աննկուն կամք, համբերություն, նպատակների իրականացում:  
 
Թող գալիք տարին  մեր երկրին հանդարտություն և  հաջողություններ բերի և  անցնող տարվա հետ մոռացնել տա  մեր երկրին պատուհասած բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտությունները: Մաղթում եմ, որ  2023-ին իրականանան բոլորիս ցանկություններն ու նվիրական երազանքները: 

Մենք՝  հայերս, պարտավոր ենք ավելի համախմբվել` հանուն մեր ապագայի, հանուն մեր երկրի գալիք օրվա:
 
Ցանկանում  եմ մեզ բոլորիս նոր եռանդ և  կառուցողական վեհ գաղափարներ, ամենայն բարիք մեր ժողովրդին, երիտասարդությանը, բարի և անվտանգ ծառայություն սահմանին կանգնած  քաջարի զինվորներին: Թող  այգաբացները խաղաղություն  ավետեն  համայն աշխարհին: 
   
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր