211652_close_icon
views-count1767 դիտում article-date 19:20 03-01-2023

Հայաստանը մտադիր է դիվերսիֆիկացնել ռեսուրսները՝ սեփական օդուժը ստեղծելու համար․ IDRW

Հայաստանի՝ ձեռքբերած ռուսական արտադրության Սու-30 ինքնաթիռները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ օդ չբարձրացվեցին, ինչի պատճառով ՀՀ ՌՕՈւ-ն կտրուկ քննադատության ենթարկվեց, գրում է հնդկական Indian Defence Research Wing պորտալը։

Պորտալը նշում է, որ պատճառներից մեկն այն էր, որ հայ օդաչուները բավարար պատրաստված չէին, եւ Հայաստանը չկարողացավ նրանց համար մինչև պատերազմը հրթիռներ ձեռք բերել։

IDRW-ն նշում է, որ հայկական Սու-30-ը որպես համակարգ օգտագործել է միայն չկառավարվող հրթիռներ, ինչի պատճառով հայկական կողմն այժմ նախատեսում է դիվերսիֆիկացնել ռեսուրսները՝ սեփական օդուժը ստեղծելու համար, և այդ առումով ապավինում է Հնդկաստանի օգնությանը։ Լրատվամիջոցը նշում է, որ համագործակցության ոլորտը կարող է լինել օդաչուների պատրաստումից մինչև Սու-30-ը հնդկական արտադրության զենքով հագեցում։

Նմանատիպ նյութեր