5389 դիտում
20:15 03-01-2023
Ապացուցեցի ևս մեկ անգամ, որ նման խնդիրների դեպքում անգամ ես ունեմ մեծ ձայնային տվյալներ և խնդիր չունեմ «ֆանագրամա» երգելու. Սոնա Շահգելդյան
Երգչուհի Սոնա Շահգելդյանի ֆեյսբուքյան գրառումը
«Իմ շատ սիրելի ընկերներ, հետևորդներ, անսահման զանգեր եմ ստանում և՛ շնորհավորական, և՛ անհանգստացած վերջին դեպքերի հետ կապված: Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլորին և ասեմ հետևյալը: Ովքեր տեղյակ չէին, դեկտեմբերի 31 -ին, առավոտյան, կոտրել էին մեքենայիս ապակին՝ փորձելով վնասել մեքենաս: Կարծում եմ, որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, Ամանորի գիշերը վատություն անելու ինձ: Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այդ գործով: Եթե տվյալ հանցագործի նպատակն էր ինձ վատություն աներ, որ ես չգնայի նկարահանումների կամ որևէ աշխատանքի, ասեմ՝ գտնվեցին բարի մարդիկ, ովքեր արագ արձագանքեցին խնդրին և վերականգնեցին մեքենայիս ապակին:
Իսկ ահա օրվա ավարտին մի շարք տեխնիկական խնդիրներ առաջացան, որի նպատակն էր խաթարել երաժշտական գործունեությունս: Դա ևս անցավ բարեհաջող և ապացուցեցի ևս մեկ անգամ, որ նման խնդիրների դեպքում անգամ, ես ունեմ մեծ ձայնային տվյալներ և խնդիր չունեմ «ֆանագրամա» երգելու:
Այսպիսով, ամփոփելով նախորդ տարին, հավելեմ, ամեն խնդիր անցողիկ է, երբ կողքիդ կան հրաշալի ու հատուկենտ ընկերներ ու խումբ: Ցանկանում եմ, որ այս տարի չհանդիպեք ոչ մի դժվարության, իսկ հանդիպելուց՝ հաղթահարեք հեշտությամբ: Ուզում եմ ապրենք խաղաղ ու առողջ, թող բոլոր զինվորները տուն գան և երջանկացնեն իրենց մայրերին, քույրերին, կանանց և ընտանիքի մյուս անդամներին: Շնորհակալ եմ անհանգիստ լինելու համար: Անչափ շոյված եմ ձեր արձագանքներին: Իսկ ես խոստանում եմ, որ չեմ դադարելու աշխատել և ձեզ մատուցել որակյալն ու հաճելին: Ես լավ եմ, ամեն բան լավ է, շատ շնորհակալ եմ ձեզ, թող Աստված ների մեղավորին, իսկ ձեզ պես մաքուր սրտով մարդկանց թող տա լավագույնը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 31-ին Երևանում թալանել են ճանաչված ու սիրված երգչուհի Սոնա Շահգելդյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ս․ Շահգելդյանը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01։30-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վ․ Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բակում կոտրել են իրեն պատկանող NIssan մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։
Ահազանգով ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորի գլխավորությամբ։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
10:28 20-04-2017
Փոստանջյանի գեներում երգելու տաղանդ կա, բայց անձամբ այդպիսի տաղանդ չունի. նա չի երգելու «Առավոտ»
24481 դիտում
16:25 20-10-2017
Պրեմիերա. Սոնա Շահգելդյան. «Դարերի շունչ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28697 դիտում
17:48 21-11-2018
«Այոʹ, շատ ամոթ է». Սոնա Շահգելդյան
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին