211652_close_icon
views-count2533 դիտում article-date 21:20 04-01-2023

Կյանքից հեռացել է Հայաստանի սոցիալական ապահովության նախկին նախարար Նարինե Բալայանը

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը.

Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է մեր ավագ գործընկեր, Հայաստանի սոցիալական ապահովության նախկին նախարար Նարինե Բալայանը։

Տիկին Բալայանը Հայաստանի սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում եղել է 1985-1990թթ․, այնուհետ զբաղեցրել նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի, ապա ԱՍՀ նախարարի խորհրդականի պաշտոնները։

Տիկին Բալայանն ակտիվորեն զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ․ վերջին տարիներին դարձյալ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում էր՝ աշխատելով նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի Կենսաթոշակային և ժողովրդագրության հիմնախնդիրների բաժնում։

Դեռ ամիսներ առաջ պատիվ ունեցա տիկին Բալայանին պարգևատրել հուշադրամով՝ սոցիալական պաշտպանության ոլորտում երկարամյա գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար։

Խորին ցավակցություններս եմ հղում Նարինե Բալայանի ընտանիքին և մերձավորներին։



 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր