211652_close_icon
views-count974 դիտում article-date 10:29 05-01-2023

Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի իր պաշտոնը

Դեսպան Ֆիլիպ Ռիքերը լքում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնը։ Այս մասին տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Ավելի քան երեսուն տարի դեսպան Ռիքերը նվիրված ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչությանը և ժողովրդին, այդ թվում ՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական և Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար։

Դեսպան Ռիքերի ՝ որպես Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի աշխատանքն արագացրեց փոխգործակցությունը և օգնեց կառուցել անհանգիստ տարածաշրջանում խաղաղության հաստատման կառուցվածքային գործընթաց։ Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որը Միացյալ Նահանգները տալիս է Հայաստանին և Ադրբեջանին երկկողմ կայուն խաղաղության շուրջ բանակցություններում օգնություն ցուցաբերելուն, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու մեր նպատակը՝ որպես Ժնևի միջազգային քննարկումներում մեր պատվիրակության ղեկավար:

Դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խաթարում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու ԱՄՆ հանձնառությունը:

ԱՄՆ-ը շարունակում է երկկողմ հիմունքներով համագործակցել համախոհ գործընկերների հետ, ինչպիսին ԵՄ-ն է, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի լուծումներ գտնելու համար»,- ասել է Փրայսը։

Նմանատիպ նյութեր