211652_close_icon
views-count612 դիտում article-date 17:18 05-01-2023

ՀՀ ԱԳՆ-ն կապի մեջ է միջազգային կառույցների հետ՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար. Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Ռադար Արմենիա» լրատվական գործակալության հարցին։

Հարց. Վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով։ Արդյո՞ք ԱԳՆ-ն իրականացրել է որևէ գործողություն։

Պատասխան. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար։

 

Նմանատիպ նյութեր