211652_close_icon
views-count1085 դիտում article-date 23:08 05-01-2023

«Խաղաղություն ենք ուզում». այսօր Արցախի բոլոր կիրակնօրյա դպրոցների սաները եկեղեցում միասնական աղոթքի են մասնակցել

Սուրբ Ծննդին եւ աստվածահայտնության տոնին ընդառաջ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ ու տնօրինությամբ Արցախի եկեղեցու կիրկնօրյա դպրոցի աշակերտները միասնական աղոթքի են կանգնել:

Սուրբ ծննդյան տոների առթիվ, արցախցի մանուկները Բարձրյալից խաղաղություն են խնդրում և որ փակ միջանցքի մյուս կողմում մնացած հարազատները ժամ առաջ տուն հասնեն:
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանի մայր տաճարի հոգեւոր հովիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի խոսքով, սրանով իրենք ցույց են տալիս, որ կան, ապրում են՝ աղոթելով որ Քրիստոսը օգնության հասնի:

Աշակերտներից մեկն էլ ասաց. «Մենք ուզում ենք, որ աշխարհում լինի խաղաղություն, ոչ մի մանուկ չտեսնի պատերազմը, որը տեսանք մենք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր