211652_close_icon
views-count1532 դիտում article-date 23:34 05-01-2023

Ո՞վ է 2022 թվականի լավագույն դարպասապահը. IFFHS

Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2022 թվականի աշխարհի լավագույն դարպասապահ։

Լավագույն եռյակում են ընդգրկվել նաև աշխարհի չեմպիոն, արգենտինացի Էմիլիանո Մարտինեսը և Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն։

Լավագույն դարպասապահների թոփ 10-ը՝

1. Տիբո Կուրտուա («Ռեալ», Բելգիա) – 125 միավոր

2. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլլա», Արգենտինա) – 110

3. Յասին Բունու («Սևիլյա», Մարոկկո) – 55

4. Դոմինիկ Լիվակովիչ (Զագրեբի «Դինամո», Խորվաթիա) – 30

5. Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա) – 25

6. Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս», Լեհաստան) – 15

7–8. Յան Օբլակ («Ատլետիկո», Սլովենիա), Ալիսոն («Լիվերպուլ», Բրազիլիա)՝ 10-ական

9–10. Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն, Անգլիա»), Մայք Մանյան («Միլան», Ֆրանսիա)՝ 5-ական։

Նմանատիպ նյութեր