1134 դիտում
09:57 06-01-2023
Վահան Քերոբյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է․ «2022 թվականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտեց պաշտոնանկություններով եւ իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պաշտոնանկություններն այդքանով չեն սահմանափակվելու եւ թիրախում նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է: Սակայն մենք տեղեկացանք, որ այժմ էլ կառավարության ղեկավարը դժգոհ է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի աշխատանքից, որը նաեւ իր հայտարարությունների պատճառով հաճախ է զավեշտալի իրավիճակում հայտնվում: Եվ ահա, մեր տեղեկություններով, նա եւս առաջիկայում հնարավոր է հրաժեշտ տա իր պաշտոնին, սակայն փոխարինող դեռ չեն կարողանում գտնել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից ճշտել՝ նա իր աշխատանքից դժգոհություն ստացել է, թե ոչ: Նախարարը սկզբում հետաքրքրվեց` կատակում ենք, թե ոչ, ապա երբ կրկնեցինք հարցը, նա այդպես էլ որեւէ պատասխան չտվեց՝ հորդորելով դիմել նախարարության լրատվական բաժին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2053 դիտում
10:47 14-12-2022
Անահիտ Ավանեսյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին․ «Ժողովուրդ»
3166 դիտում
10:29 12-07-2019
Մութ ամպեր՝ Էրիկ Գրիգորյանի գլխին.. նախարարը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին. «Փաստ»
4697 դիտում
09:47 13-02-2016
Մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1024 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1294 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2581 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ