770 դիտում
10:21 07-01-2023
13-րդ ընտրությունը ևս տապալվեց. Մաքքարթիին դեռ չի հաջողվում դառնալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին չհաջողվեց ընտրվել պալատի նախագահ հերթական՝ 13-րդ քվեարկությունների արդյունքում: Նրա թեկնածությունը հրաժարվում են պաշտպանել մի խումբ պահպանողական հանրապետականներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Կոնգրեսում 16 տարվա փորձառությամբ օրենսդիր Մաքքարթին Հանրապետական կուսակցության առաջնորդն էր նախորդ Կոնգրեսում: Նա վաղուց էր ցանկանում դառնալ Ներակայացուցիչների պալատի նախագահ: Սակայն դեռեւս չի կարողանում հավաքել դրա համար անհրաժեշտ առնվազն 218 անդամների համաձայնույթունը: Այսօր անցկացված քվեարկության բոլոր փուլերը նույնպես անհաջող ավարտվեցին նրա համար:
Հանրապետական կուսակցության շարքերում պահպանողական անդամները շարունակում են պնդել, որ նա գաղափարապես բավականաչափ ուժեղ չէ առաջատար այս պաշտոնը ստանձնելու համար:
Ավելի քան 100 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատն առաջին իսկ փորձով խոսնակ չի ընտրում:
Քվեարկության չորրորդ փուլը տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ կոչ արեց Մաքքարթիին ընտրել խոսնակ՝ նրան անվանելով «իմ Քևինը»:
«Ժամանակն է, որ Ներկայացուցիչների պալատի մեր բոլոր հանրապետականները քվեարկեն Քևինի օգտին, փակեն գործարքը և հաղթեն»,- գրել է Թրամփը Twitter-ում։
Թրամփը հորդորեց 118-րդ Կոնգրեսի փոքրաթիվ հանրապետական մեծամասնությանը «հրաշալի հաղթանակը չվերածել հսկա և ստոր պարտության»։
Սակայն Թրամփի այս հայտարարությունը ոչ մի ազդեցություն չունեցավ։
Նախագահ Ջո Բայդենը նույնպես մեկնաբանել է ներկա փակուղին.
«Կարծում եմ՝ մի տեսակ ամոթալի է, որ այս ընտրությունն այսքան երկար է տեւում, երբ ամբողջ աշխարհն է հետևում դրան: Մենք պետք է կենտրոնանանք մեր գործերի վրա», ասել է Բայդենը:
Մաքքարթին նախապես էր խոստացել պայքարել, նույնիսկ եթե ինքն անմիջապես չհաղթի: Ինչպես շատերն են ասում, չկա այսօր մեկ այլ ակնհայտ թեկնածու, որը կարող էր նշանակալի մարտահրավեր նետել խոսնակի պաշտոնին:
Քանի դեռ Քևին Մաքքարթին չի կարողանում մեծամասնություն ստանալ, պալատի անդամները պետք է շարունակեն քվեարկել այնքան ժամանակ, մինչև հայտնվի հաղթող:

Նմանատիպ նյութեր
804 դիտում
09:30 06-01-2023
Քևին Մաքքարթիին չհաջողվեց ընտրվել Ներկայացուցիչների պալատի նախագահ նաև 11-րդ քվեարկության արդյունքում
753 դիտում
16:14 07-01-2023
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Քևին Մաքքարթիին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու առթիվ
2638 դիտում
09:13 23-03-2022
ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
526 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
559 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1165 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN