211652_close_icon
views-count1343 դիտում article-date 17:25 09-01-2023

Գերիների ազատումը կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագրի համար․ Հռոմի պապի կոչը

Հունվարի 9-ին Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպանը, Նորին Սրբություն Ֆրացիսկոսն իր ելույթում, անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին, նշել է․

«Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և վերահաստատում, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»։

Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր