211652_close_icon
views-count1508 դիտում article-date 18:23 10-01-2023

Արցախցի կանայք կիսվել են իրենց մտահոգություններով, ներկայացրել սոցիալ-տնտեսական խնդիրները

Հունվարի 10-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդիպել է մի խումբ կին ակտիվիստների հետ:

Հանդիպմանը քննարկվել են առկա իրողությունների, շրջափակմամբ պայմանավորված հիմնախնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների հետ կապված հարցեր:

Արցախցի կանայք կիսվել են իրենց մտահոգություններով, ներկայացրել սոցիալ-տնտեսական խնդիրները, հանդես եկել առաջարկություններով:

Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը շեշտել է հայ կնոջ դերակատարությունը Արցախյան ազգային-ազատագրական շարժման ու առաջին արցախյան պատերազմում մեր ունեցած հաղթանակի կերտման գործում: Նա ուժերը մեկտեղելու, քաղաքական ուժերի հետ համագործակցելու կոչ է արել՝ ի նպաստ մեր ժողովրդի, հայ ընտանիքի ու երեխաների ապագայի:

Նմանատիպ նյութեր