59443 դիտում
20:47 10-01-2023
Ինչպես Գյումրիում երկու երիտասարդ պարեկներ փրկեցին շնչահեղձ լինող նորածնին, իսկ պարեկային ծառայության Գյումրու գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը, ով նախկին «պեպեեսնիկ» է ու հայտնի՝ «Տիրացու Զավեն» մականվամբ, չի տիրապետում մարզում օպերատիվ իրավիճակին
Aravot.am-ը գրում է. «Հունվարի 5-ին հուզիչ մի դեպք է տեղի ունեցել Գյումրիում․ Ղարիբջանյան խճուղում ծառայություն իրականացնող երկու երիտասարդներ՝ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի կրտսեր պարեկ, սերժանտ Գուրգեն Մանուկյանն ու լեյտենանտ Մարտին Գրիգորյանը, տեսնելով ճանապարհին ավտոմեքենան կանգնեցրած ու խուճապի մատնված, անօգնական երիտասարդ ամուսինների, մոտեցել են՝ հետաքրքրվելով, թե ինչ է պատահել։ Պարեկները նկատել են նրանց գրկում շնչահեղձ լինող նորածնին։ Վերջիններս գրկելով երեխային՝ պարեկային ծառայության մեքենայով մեծ արագությամբ հասցրել են «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ և հաջողվել է փրկել նորածնի կյանքը։
Այս մասին Aravot.am-ին պատմեց Գուրգեն Մանուկյանը՝ փոխանցելով նաև երեխային հիվանդանոց տեղափոխելու ընթացքում ունեցած իր ծանր հոգեապրումները։
«Մենք պարեկային ծառայություն ենք իրականացնում Ղարիբջանյան խճուղիում, ավտոմեքենա էր կանգնած, բարձր, արտասովոր ձայներ լսեցինք, անմիջապես մոտեցանք, տեսնեինք՝ ինչ էր պատահել։ Տեսանք ծնողների՝ շփոթված, խառնված, երեխային մոլորված գրկել էին, օրորում էին, չգիտեին՝ ինչ է կատարվում, փոքրիկը շնչահեղձ էր լինում։ Գրկեցի երեխայի, նստեցինք մեր ավտոմեքենան, ընթացքում կապ տվեցինք մեր ծառայակիցներին, որ ճանապարհները փակեն՝ երեխային կարողանանք առանց խոչընդոտների, վայրկյան առաջ հասցնել հիվանդանոց։ Երեխան ցնցումների մեջ էր, կապտած, շատ վատ էր, մենք էլ էինք շփոթված, բայց պիտի փրկեինք երեխայի կյանքը։
Մի կերպ տեղ հասցրեցինք, ծնողները հաստատ չէին կարողանա այդքան արագ տեղ հասցնել, հատկապես, երբ շատ վատ վիճակում էին։ Երեխային թթվածին տվեցին, կաթիլային միացրեցին, երբ չբացեց աչքերը, չգիտեի՝ հուզմունքից ինչ անեի։ Ծնողները բնականաբար մեզանից ուշ հասան, չեք պատկերացնի նրանց ուրախությունը, ինչքան երախտապարտ էին, որ երեխան փրկվեց։ Հետո իմացանք, որ այդ մի երեխան ունեին, երկար տարիներ երեխա չեն ունեցել։ Երեխան 20 օրական էր։ Երբ մտանք հիվանդանոց, բոլորը զարմացած մեզ էին նայում, թե մենք ի՞նչ գործ ունենք այնտեղ։ Այդուհանդերձ հասկացան, որ անկարգ վարորդներին տուգանելուց բացի պարեկները նաև մարդկային կյանքներ ենք փրկում»,- ասաց Գուրգեն Մանուկյանը։
21-ամյա Գուրգեն Մանուկյանը, որը մասնակցել է 44-օրյա պատերազմի, ասում է՝ պարեկները նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերում մարդկանց, ճիշտ ուղղություն ցույց տալիս։ «Ոմանք ընդունում են մեր խորհուրդները, ոմանք՝ դեռ չէ, մարդկանց մոտ դեռ կարծիքը չի փոխվել, նրանք դեռ հին կարծրատիպով են շարժվում։ Մեր ծառայությունը նոր է ստեղծվել՝ 9 ամիս, դեռ ժամանակ կա, որ ապացուցենք մենք ուրիշ ենք, նորաստեղծ կառույց ենք, եկել ենք բարեփոխումների համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետաքրքիր է, որ Գյումրու պարեկների մարդասիրական այս քայլի մասին տեղյակ չէր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Գյումրու գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը, ով նախկինում աշխատել է ոստիկանության ՊՊԾ-ում ժողովրդի հայտնի «պեպեեսնիկ» ու հայտնի է «Տիրացու Զավեն» մականվամբ, իսկ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը թիվ 1 խնդիր է դրել, որ պարեկային ծառայության գումարտակների հրամանատարները պետք է տիրապետեն օպերատիվ իրավիճակին, մինչդեռ եղել են բազմաթիվ դեպքեր, որ տեղի են ունեցել Շիրակի մարզում, իսկ «մեծն» գումարտակի հրամանատար «Տիրացու Զավենը» չի իմացել դեպքերի մասին, իսկ նեղ շրջապատում ընկերների հետ զրույցում հայտնել է, թե «մեղք չունեմ, որ ինձ չեն զեկուցել»։ Այս դեպքում Ներքին գործերի նորանշանակ նախարար, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը պետք է հետևություններ անեն և այնպիսի կադրեր նշանակեն, ովքեր կտիրապետեն օպերատիվ իրավիճակին։