211652_close_icon
views-count878 դիտում article-date 13:18 11-01-2023

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը». Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը: Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Հայտարարությունում ասվում է.

«2022 թվականի դեկտեմբերի 29-ին գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ դատարանը, մասնավորապես, արձանագրել էր, որ դեռեւս չեն հարցաքննվել դատակոչված վկաները, «որոնց ցուցմունքներն ունեն կարեւոր նշանակություն եւ էական ազդեցություն կարող են ունենալ հետազոտված մի շարք փաստաթղթերի մեկնաբանման  եւ գնահատման համար»: Դատարանը նաեւ «սուբյեկտիվ» էր որակել պաշտպաններիս կարծիքը, որ հետազոտված ապացույցներով հերքվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները:

Այնուհանդերձ, դատարանի կողմից հունվարի 10-ի նիստին հրավիրված չեն եղել վկաներ, չնայած նախորդ՝ 2022թ. դեկտեմբերի 27-ի նիստին դատավորի կողմից արված այն հայտարարությանը, որ առնվազն հինգ վկա հրավիրվելու են հունվարի 10-ի կայանալիք դատական նիստին:

Առնվազն 2 դատական նիստ ընդհատվել է հոսանքի անջատումների պատճառով, իսկ ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները, որոշ դատական նիստեր չեն անցկացվել դատավորների եւ մեղադրող կողմի գերզբաղվածության, իսկ հիմա էլ արդեն՝ դատավորի  հերթապահության պատճառաբանություններով:

Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն եւ այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»:

Նմանատիպ նյութեր