42633 դիտում
14:00 11-01-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Ալոյի ու Բլոյի ավտոմեքենաները․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտենի գյուղում բախվել են 33-ամյա Բլոի վարած Volkswagen մակնիշի և 42-ամյա Ալոի վարած GAZ 33021 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ 33-ամյա Պրաքսյա Ս․-ն, 28-ամյա Ալվարդ Տ․-ն և վարորդ Ալո Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Իսկանդարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+