211652_close_icon
views-count1142 դիտում article-date 17:02 11-01-2023

Խաղաղությունն անհնար է առանց արցախահայության իրավունքների ճանաչման, այլ պայմաններով խաղաղության գինը արցախցիների ցեղասպանությունն է. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության ժողովուրդը խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ամենամեծ կողմնակիցն ու ջատագովն է, սակայն խաղաղությունն ուղղակի անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այլ պայմաններով խաղաղության գինը արցախցիների կյանքն ու ցեղասպանությունն է:

Մեկամսյա շրջափակման ու չընդհատվող տարաբնույթ բռնաճնշումների պայմաններում ապրող 120.000 արցախցի շարունակում է լիահույս մնալ, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն կարող լինել ու չպետք է լինեն, մերօրյա աշխարհում մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները ավելին են, քան դրամական արտահայտություն ունեցող արժեքները:

Մենք չենք դադարում հավատալ քաղաքակիրթ և անդավաճան մարդկության գոյությանը»,- գրել է Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր