867 դիտում
09:22 13-01-2023
Բոլոր օլիգարխները հայտնվելու են Քննչական կոմիտեի տեսադաշտում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեն 2023 թվականին դառնալու է հանրապետության ամենաշատ գործեր քննող նախաքննական մարմինը: Բանն այն է, որ 2023 թվականի տարեսկզբից ՀՀ բոլոր օլիգարխները հայտնվելու են ՀՀ քննչական կոմիտեի տեսադաշտում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023թ․ հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետեկամուտների կոմիտեից փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեին, եւ ՀՀ ՊԵԿ-ն այլեւս չի հանդիսանալու նախաքննություն իրականացնող մարմին։ Համապատասխան իրավական ակտերի հիման վրա կատարված սույն փոփոխության արդյունքում ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ․ հունվարի 1-ից փոխանցվում են ՀՀ ՔԿ-ին։
Վերոնշյալ փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության՝ դեռեւս 2019թ․ որոշումներով հաստատված՝ դատաիրավական բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ռազմավարություններից եւ դրանց իրականացման միջոցառումների ծրագրերից։ Այն պայմանավորված է նույնաբնույթ հանցագործությունների վերաբերյալ տարբեր նախաքննական մարմինների կողմից քննություն իրականացնելու պրակտիկայից հրաժարվելու, գործառույթների կրկնությունը բացառելու անհրաժեշտությունից։
Նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն իր պաշտոնավարման տարիներին ամեն ինչ անում էր, որ ՊԵԿ քննչական վարչությունը անջատվեր ՊԵԿ-ից եւ միանար կոմիտեին, սակայն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հաղթեց եւ օլիգարխներին իր մահակի տակ պահելու համար չտվեց նախաքննության իրավունքը ուրիշի: Այսպիսով, ՀՀ ՊԵԿ քննչականը եւս Արգիշտի Քյարամյանի ձեռքում է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
7319 դիտում
18:30 09-09-2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
880 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
916 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1762 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»