211652_close_icon
views-count41489 դիտում article-date 19:19 13-01-2023

Արտակարգ իրավիճակ Մասիս քաղաքում. դիտահորերից դուրս թափվող կոյուղաջրերը կարող են դառնալ համաճարակի պատճառ, իսկ 21-րդ դարում «գիտունիկները» դիտահոր են օգտագործել ժանգոտվող երկաթե տակառները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 12 հանրակացարանի 37-րդ շենքի մոտ կոյուղաջրերի «լիճ» է  առաջացել ու անընդհատ ավելանում է, քանի որ կոյուղաջրերը խողովակներով չեն հոսում ու կուտակվում են հենց այդ հատվածում: Բնակիչներն էլ կատակում են, թե նավակ է պետք այդ հատվածով անցնելու համար:

Այսօր՝ հունվարի 13-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ որոշ ժամանակ առաջ դիտահորերի փոխարեն այդտեղ տակառներ են տեղադրել. «Հենց այդ ժամանակ դեռ հավաքվածներին խոսքով զգուշացրել են, որ այդ տարբերակը կարճ ժամանակ հետո չի աշխատելու: Այդպես էլ եղել է, հիմա այդ տակառները լցված են, տարածքում էլ գարշահոտ է, անցուդարձ անել չի լինում: Տոներից առաջ նույնպես այս վիճակն է եղել: «Վեոլիա Ջրի» աշխատակիցներն են եկել ու մաքրել ու նաև հայտնել են, որ կոյուղագիծը վթարված է: Մի քանի անգամ զանգել ենք, որևէ մեկն այդպես էլ չի եկել: Այն, որ մեր՝ բնակիչներիս զանգերից հետո ընկերության աշխատակիցները չեն գնացել, դա ծանրաբեռնվածության պատճառով է: Մաքրող մեքենայի խնդիր կա: Այս մասին հայտնեցին «Վեոլիա Ջուր» ընկերությունից: Մոտ օրերս աշխատակիցները հասցեն կգնան և խցանումը կբացեն։ Իսկ ինչ վերաբերում է վթարված կոյուղատարին և տակառներին, ընկերությունից հայտնեցին, որ այդ մասին էլ գիտեն, և աշխատանքներ են իրականացվում՝ նոր դիտահորեր ձեռք բերելու համար: Դրանք առաջիկայում կտեղադրվեն ու խնդիրը վերջնական կլուծվի»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր