211652_close_icon
views-count24658 դիտում article-date 13:54 15-01-2023

Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում աղբարկղերն ու աղբը շաղ են տվել փողոցով մեկ, ով կամ ովքեր են հեղինակները, պետք է պարզեն Արաբկիրի ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմինի փողոցում ինչ-որ «ծալապակաս կամ ծալապակասներ» Երևանի քաղաքապետարանի կողմից նշված փողոցում տեղադրված աղբի համար նախատեսված աղբարկղերը շուռ են տվել ու փողոցով մեկ ցաքուցրիվ արել աղբամաններն ու այնտեղ եղած աղբը։

Նշված հատվածում կան տեսախցիկներ ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պետք է հետամուտ լինեն և հայտնաբերեն այդ արարքը կատարողին կամ կատարողներին, ինչը դաս կլինի հետագայում, որպեսզի նման լկտի գործողություններ տեղի չունենան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր