211652_close_icon
views-count23772 դիտում article-date 23:07 15-01-2023

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ բախվել են MAN մակնիշի բեռնատարն ու Toyota Ipsum-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի 1.7 կմ-ին բախվել են Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Սերգեյ Ա․-ի վարած MAN մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 50-ամյա Կնյազ Ղ․-ի վարած Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota Ipsum-ի ուղևոր Երևանի բնակիչ 50-ամյա Տիգրան Ե․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայակամ գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատարի պաշտոնակատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր