35790 դիտում
19:18 16-01-2023
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW X5-ը, Nissan Sentra-ն ու Ford Mondeo-ն, 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկոմ բախվել են BMW X5 և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադներին։ Բժիշկները, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Երեքը տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, մեկը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բախման հետևանքով էլ ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված Ford Mondeo մակնիշի ավտոմեքոնային։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո BMW-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն ժամանած պարեկները վարորդին հանձնարարեցին, և նա համարանիշները տեղադրեց ավտոմեքենայի վրա։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+