211652_close_icon
views-count14099 դիտում article-date 15:33 17-01-2023

Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել Լենինգրադյան փողոցի զրուցարան-տաղավարներից մեկում, այն վերածվել է մոխրակույտի․ օպերատիվ են գործել Ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցի թիվ 2-րդ շենքի բակում գտնվող զրուցարան-տաղավարում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են զրուցարան-տաղավարի կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր