13308 դիտում
21:18 26-01-2023
Արտակարգ դեպք Երևանում «Տիգրան Մեծ» հրատարակչության հարևանությամբ հրդեհ է բռնկվել Opel Astra-ում, օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարներն ու Ոստիկանության Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում՝ «Տիգրան Մեծ» հրատարակչության հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գրիշա Պողոսյանն ու Լևոն Ղազարյանը։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակը փորձել են մարել քաղաքացիներն ու վարորդը, այնուհետև ժամանած հրշեջները մարել են 35-ամյա Վարդան Մկրտչյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը։
Պարզվել է, որ այրվել է շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը և ջեռուցման համակարգի հատվածը՝ մասամբ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+