211652_close_icon
views-count830 դիտում article-date 12:53 21-01-2023

Ներկայացուցիչների պալատի անդամը կոչ է անում ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակմանը վերջ տալու համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան կոչ է անում ԱՄՆ-ին օգտագործել իր լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար։

«Մինչ մենք այստեղ խոսում ենք, հայերը ստանում են սննդի կտրոններ, ինչպես ամերիկացիները Մեծ ճգնաժամի ժամանակ։ Ադրբեջանը ավելի քան մեկ ամիս շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչը հանգեցրել է պարենի և դեղորայքի լուրջ պակասի։ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցության լծակները Արցախի շրջափակմանը վերջ տալու համար»,- Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան։

Նմանատիպ նյութեր